Տիրոջ Հարության տաճար (Բատայսկ)
Տիրոջ Հարության տաճար ռուս.՝ Храм Вознесения Господня (Батайск) | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բատայսկ |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Ռուս ուղղափառ եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1872 |
Հիմնադրված | 1872 |
![]() | |
![]() | |
![]() | |
koisug.prihod.ru |
Տիրոջ Հարության տաճար (Հարության տաճար) (ռուս.՝ Храм Вознесения Господня, Вознесенский храм), ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Բատայսկ քաղաքում[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c7/%D0%A1%D0%BF%D1%80%D0%B0%D0%B2%D0%BE%D1%87%D0%BD%D0%B0%D1%8F_%D0%BA%D0%BD%D0%B8%D0%B3%D0%B0_%D0%95%D0%BA%D0%B0%D1%82%D0%B5%D1%80%D0%B8%D0%BD%D0%BE%D1%81%D0%BB%D0%B0%D0%B2%D1%81%D0%BA%D0%BE%D0%B9_%D0%95%D0%BF%D0%B0%D1%80%D1%85%D0%B8%D0%B8_%282%29.png/220px-%D0%A1%D0%BF%D1%80%D0%B0%D0%B2%D0%BE%D1%87%D0%BD%D0%B0%D1%8F_%D0%BA%D0%BD%D0%B8%D0%B3%D0%B0_%D0%95%D0%BA%D0%B0%D1%82%D0%B5%D1%80%D0%B8%D0%BD%D0%BE%D1%81%D0%BB%D0%B0%D0%B2%D1%81%D0%BA%D0%BE%D0%B9_%D0%95%D0%BF%D0%B0%D1%80%D1%85%D0%B8%D0%B8_%282%29.png)
![]() | |
---|---|
![]() |
Եկեղեցու քանդված զանգակատունը |
![]() |
Եկեղեցու ժամանակաից տեսքը |
Հարության եկեղեցին կառուցվել է 1872 թվականին Դոնի զորքի մարզի Կոյսուգ գյուղում (այժմ` Բատայսկի մաս), Ենթարկվել է Եկատերինոսլավի թեմին։ Տաճարը եղել է փայտե` աղյուսե ցոկոլով։ Ունեցել է հինգ գմբեթ` մեկ մեծ և չորս փոքր։ Հարության եկեղեցու զանգակատունն ամբողջությամբ աղյուսե էր։ Ըստ Սրբազան Սինոդի տնտեսական բաժնի փաստաթղթերի` 1910 թվականի դրությամբ եկեղեցական գույքի մաս էին դպրոցը, պահակատունը, քահանայի տունը և օժանդակ շինություններ[2]։
1930-ական թվականներին Հարության եկեղեցին փակվել է և ավերվել։ Մինչև մեր օրերը պահպանվել է միայն զանգակատան առաջին հարկը։
1989 թվականին, ԽՍՀՄ վերակառուցման տարիներին, գրանցվել է Հարության տաճարի ուղղափառ համայնքը, և 1990 թվականին եկեղեցական նախկին մանկապարտեզի տարածքում սկսվել են Հարության եկեղեցու վերականգնման աշխատանքները ըստ Բորիս Վիննիկովի նախագծի (17-րդ դարի մոսկովյան-յարոսլավլյան ճարտարապետության ոճով)։ 1995 թվականի նոյեմբերի 4-ին նոր տաճարում մատուցվել է առաջին Աստվածային պատարագը[3]։ Ժամանակի ընթացքում կառուցվել են նաև զանգակատունը, տնտեսական շինություններ, բարեկարգվել է եկեղեցու բակը։ 2006 թվականին ծուխը ձեռք է բերել նոր զանգեր զանգակատան համար։ Շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է 2006 թվականին, և նույն թվականի սեպտեմբերի 5-ին Տիրոջ Հարության տաճարն օծվել է գործող հովվապետի կողմից։